Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
15.07.2011 | 00:00

...թե օրենսդիր մարմնի գործարար պատգամավոր, «Ջերմուկ Գրուպ» ընկերության նախագահ Աշոտ Արսենյանը, ով, ի դեպ, վերջերս նաև Հայաստանում «Pepsi»-ի արտադրությունն է տնօրինում, նոր խորհրդարանում մանդատ չի ունենա։ Պատգամավորն աչքի չի ընկել օրինաստեղծ գործունեությամբ, հրապարակային ելույթներով, չնայած երկու գումարում արդեն «նստել» է։ Ասում են նաև, թե գործարարը բիզնես ունի նաև Վրաստանում (մամուլը վերջերս գրեց, թե նա վրացի պաշտոնյաներից մեկին թանկարժեք մեքենա է նվիրել)։ Բայց, ինչպես ասում են, փողը մութ տեղն էլ է լույս տալիս։ Այնպես որ, ի՞նչ իմանաս։

Դիտվել է՝ 3113

Մեկնաբանություններ